Ցեղասպանության մասին բանաձև՝ Իտալիայի խորհրդարանում. Թուրքիան դժգոհ է![]() 10 ապրիլի 2019 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում սկսվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթի քննարկումը: Եթե փաստաթուղթն ընդունվի, Իտալիայի կառավարությունը պարտավոր կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և գնահատական տալ 1915-ի իրադարձություններին, գրում է Repubblica իտալական պարբերականը: Նշվում է, որ Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի նախաձեռնությունը հարուցել է թուրքական կողմի դժգոհությունը, որի առնչությամբ Թուրքիայում Իտալիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ: Ըստ իտալացի խորհրդարանականների, Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթը կոչված է հավերժացնելու մարդկության դեմ XX դարի առաջին ոճրագործության զոհերի հիշատակը և խթանելու երկխոսությունը հայ և թուրք ժողովրդների միջև: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |