Հայաստանի քաղաքացիները չեն տուժել վրաց-հարավօսական հակամարտության սրման արդյունքում 9 օգոստոսի 2008 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Տեղեկացնում ենք, որ օգոստոսի 9-ի ժամը 12:30-ի դրությամբ, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների` մասնավորապես վրաց-հարավօսական հակամարտության ընթացքում Հայաստանի քաղաքացիներ չեն տուժել: Այդ մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ: Այսօր, Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպել է 150 Հայաստանի քաղաքացիների վերադարաձը հայրենիք: Ավտոբուսների շարասյունը ուղեկցվում է Վրաստանի ոստիկանության կողմից: ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունում սահմանվել է հերթապահություն: Տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 562543 եւ 544041 (ներքին 202) հեռախոսահամարներով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |