ՀՀ-ում քաղցկեղից տարեկան մոտ 5600 մարդ է մահանում. Պայքարի ռազմավարություն կներդրվի![]() 10 ապրիլի 2019 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում քաղցկեղից տարեկան մահանում է մոտ 5600 մարդ, ինչը մահացության, այդ թվում` վաղաժամ մահացության պատճառներից 2-րդն է սրտանոթային հիվանդություններից հետո, հայտնել է առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 2012 թվականի նկատմամբ քաղցկեղի տարածվածությունը 2017-ին աճել է 27%-ով,իսկ հիվանդացության նոր դեպքերի թիվը կազմել է 8389, ինչը 6%-ով ավելին է 2012-ի համեմատ: Ելնելով խնդիրի կարևորությունից` նախարարությունը նախատեսում է քաղցկեղի ախտորոշման և բուժման ոչ միայն ֆինանսավորման զգալի ավելացում, այլև քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության ներդրում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները` Armenia imPACT Review առաքելության շրջանակում նախարարությանը խորհրդատվական աջակցություն են տրամադրել քաղցկեղի դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակման և ներդրման հարցում: Միջազգային փորձագետները հանդիպել են առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության անձնակազմին: Առաքելության ընթացքում նախատեսվում են նաև քննարկումներ ոլորտի մասնագետների հետ, ինչպես նաև այցելություններ ուռուցքաբանական ծառայություն մատուցող բժշկական կազմակերպություններ: Նշվում է, որ թեև վերջին տարիներին ՀՀ բնակչության շրջանում արձանագրվել է քաղցկեղով հիվանդացության որոշակի կայունացում (2017 թվականին դեպքերի թիվը նախորդ տարվա նկատմամբ ավելացել է ընդամենը 0.2%-ով), այնուամենայնիվ,ԱՀԿ կանխատեսումների համաձայն,մինչև 2030 թվականն ամբողջ աշխարհում քաղցկեղի նոր դեպքերի թիվը կարող է հասնել ներկայիս 12 մլն-ից մինչև 27-ի, իսկ մահերինը` 8-ից 17 մլն-ի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |