Ռուս խաղաղապահները ստացել են ապացույցներ, որ ռազմական գործողությունը Հարավային Օսեթիայում հանկարծակի չէին 9 օգոստոսի 2008 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահները ստացել են ապացույցներ, որ ռազմական գործողությունը Հարավային Օսեթիայում հանկարծակի չէին: Ցխինվալի գրավումը մանրամասնորեն ծրագրված էր եւ լավ նախապատրաստված: Վրացական բանակի յուրաքանչյուր քայլը հաշավարկված էր ժամ առ ժամ: Ռուս խաղաղապահների ձեռքում են հայտնվել վրաց զինվորականների քարտեզները:Այսօր` կեսօրին, 58-րդ բանակի ստորաբաժանումները ազատագրել են Ցխինվալը: Այժմ բախումներ են գնում ռուս խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության ողջ գոտով մեկ: Այդ մասին ասել է Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Վլադիմիր Բոլդիրեւը: Այսօր առավոտյան ժամը տասին ռուսական ստորաբաժանումներին հաջողվել է հասնել խաղաղապահ կոնտիգենտի շտաբին: Անմիջապես սկսվել է վիրավորների էվակուացիան: Միաժամանակ, ծանր զրահատեխնիկան սկսել է վրաց բանակի ռազմակետերի ճնշումը: Ցխինվալ են ուղարկվել հատուկ նշանակության ծառայությունների հավելյալ ջոկատներ: Մի քանի ժամ առաջ Հարավային Օսեթիայի մայրաքաղաք են մտել Պսկովի 76-րդ դիվիզաիայի ստորաբաժանումները, հաղորդում է «Վեստին»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |