Լարվածությունը ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններում կանդրադառնա Հայաստանի վրա 1 սեպտեմբերի 2008 - 13:58 AMT PanARMENIAN.Net - Լարվածությունը ՌԴ-ՆԱՏՕ հարաբերություններում կանդրադառնա Հայաստանի վրա, մասնավորապես, IPAP ծրագրի իրականացման վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել Հայ ատլանտյան ասոցիացիայի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը: Նրա կարծիքով, Ռուսաստանը միշտ խանդով է վերաբերվել ՆԱՏՕ-ի համագործակցությանը Հայաստանի հետ: «Լարվածությունը կանդրադառնա Հայաստանի վրա, մասնավորապես, IPAP ծրագրի իրականացման վրա, գուցե ոչ ուղղակի իմաստով, սակայն եթե համագործակցության զարգացման հարաբերությունները կասեցվում են կամ սառեցվում, ապա IPAP ծրագրով նախատեսված բարեփոխումների իրականացումը եւս կդանդաղի»,-նշել է Պողոսյանը: Միեւնույն ժամանակ հայ փորձագետը նշել է, որ ՆԱՏՕ-ն արդեն վաղուց ի վեր ներկա է Սեւ ծովի տարածքում: «Թուրքիան վաղուց է հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ, այժմ դաշինքի անդամներ են դարձել նաեւ Բուլղարիան եւ Ռումինիան: Այնպես որ ուղղակի ներկայությունը միջադեպեր չի հրահրի, եթե միտումնավոր սադրանքներ չլինեն: Իսկ եթե գաղափար ծագի ինչ-որ բան հրահրել, դա արդեն կլինի դիմակայությանն ուղղված քաղաքականություն: Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ում նման գաղափար չկա: Կան Դաշինքի առանձին անդամներ, որոնք կփոխեն իրենց քաղաքականությունը Ռուսաստանի հանդեպ, սակայն չեմ կարծում, որ դա կվերաճի ՆԱՏՕ-ի ընդհանուր քաղաքականության: ՆԱՏՕ-ն կօգտագործվի որպես զսպման մեխանիզմ կամ որպես կայունության կոչ, սակայն ոչ սուր հակամարտության համար»,-ասել է Պողոսյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |