ԵԽ հանձնակատարը ողջունել է ՀՀ իշխանության՝ Մարտի 1-ը բացահայտելու քայլերը![]() 10 ապրիլի 2019 - 17:20 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ 2018 թվականի տարեկան զեկույցում ողջունել է ՀՀ իշխանությունների ձեռնարկված քայլերը Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման վերաբերյալ: «Ինչ վերաբերում է անցյալում մարդու իրավունքների խախտումների հաշվետվողականությանը, եվրահանձնակատարը ողջունել է Հայաստանի իշխանությունների քայլերը 2008 թվականի մարտին տեղի ունեցած բռնության հետևանքով 10 զոհի պատասխանատուներին գտնելու ուղղությամբ», - մասնավորապես նշված է զեկույցում: Միյատովիչը նաև ընդգծել է, որ գործընթացի պետք է իրականացվի օրենքի գերակայության, դատական անկախության և քրեական սխալների մեջ մեղադրվող ցանկացած անձի անմեղության կանխավարկածը հարգելու պայմաններում: Կոչ է արվել բոլոր քաղաքական գործիչներին և կարծիք ձևավորողներին հատուկ ուշադրություն դարձնել և զերծ մնալ իրենց հանրային ելույթներում հասարակությունը բևեռացման տանող, պիտակավորող կամ հրահրող բառապաշարից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |