Քննարկում Աժ-ում՝ հակահայկական հաղորդումների պատճառով «Ռոսիա» ալիքի սահմանափակ հեռարձակման հարցով10 ապրիլի 2019 - 18:25 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության մասին հաշվետվության ներկայացման ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանն անդրադարձել է ռուսաստանյան «Ռոսիա» հեռուստաընկերության հակահայկական հաղորդումներին: Նա, դիմելով ՀՌԱՀ նախագահ Տիգրան Հակոբյանին, հետաքրքրվել է, թե հնարավոր է արդյոք սահմանափակել կամ ամբողջությամբ արգելել այդ ալիքի առանձին հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում։ Հակոբյանն ի պատասխան ասել է, որ դա ամբողջովին քաղաքական խնդիր է: «Ես ձեզ հետ համաձայն եմ։ Դա որոշակի սպառնալիք է ստեղծում Հայաստանի տեղեկատվական անվտանգության համար: Շատ երկրներ, ինչպես Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան իրականացրել են այդ գաղափարը, բայց դրա համար նրանք շատ բարձր գին են վճարել՝ երեքն էլ զրկվել են տարածքներից»,- պատասխանել է Հակոբյանը: Նա ասել է, որ հարցն այն է, թե պատրաստ ենք արդյոք մենք գնալ դրան և «վճարել նույն գինը»: «Մենք պետք է կարողանանք հավասարակշռվել, քանի որ այս պահին մենք բավական շատ՝ ոչ պակաս կարևոր խնդիրներ ունենք։ Գուցե կգա ժամանակը, երբ մենք կհայտնվենք ավելի նպաստավոր վիճակում և կկարողանանք իրականացնել այդ գաղափարը, բայց հիմա դրա իրականացումը ցանկալի չէ»,- ասել է Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահը։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |