Ռազմական հեղաշրջում Սուդանում. Որոշել են հեռացնել 30 տարվա նախագահին![]() 11 ապրիլի 2019 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Սուդանի բանակը հեղաշրջում է իրականացրել երկրում: Այդ մասին հայտնում է արաբական «Ալ Մայադին» հեռուստաալիքը: Նշվում է, որ զինվորականները որոշել են հանել բոլոր պաշտոններից նախագահ Օմար ալ Բաշիրին և ցրել կառավարությունը: Ըստ տեղական ԶԼՄ-ների, Սուդանի ռազմական խորհուրդը պատրաստվում է ստանձնել իշխանությունը 1 տարի ժամկետով, գրում է Lenta.ru-ն: Նախագահական պալատը շրջապատված է զինվորներով և զրահատեխնիկայով: Զինվորականները նաև զավթել են պետական հեռուստատեսությունն ու ռադիոն և կասեցրել հեռարձակումը: Այժմ եթերում միայն հայրենասիրական երաժշտություն է հնչում: «Ամերիկայի ձայնի» լրագրող Հարուն Մարուֆն իր Twitter-ում հայտնել է, որ Խարտումի փողոցներում զինվորներ են հայտնվել: Փակ է Խարտումի օդանավակայանը: Վերջին շաբաթներին Սուդանում ցույցեր են անցնում նախագահի հրաժարականի պահանջով: Ցուցարարները դիմում էին նաև բանակին՝ խնդրելով պաշտոնանկ անել Ալ Բաշիրին, որն այդ պաշտոնում է արդեն 30 տարի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |