Թուրքիան մտադիր է լուծել կայունության խնդիրները Կովկասում

PanARMENIAN.Net - Թուրքիան առաջարկել է միջազգային տարածաշրջանային խումբ ստեղծել, որը պետք է զբաղվի Կովկասում իրավիճակի կայունացման խնդրի լուծմամբ: Ըստ Անկարայի պլանների, խմբում պետք է ընդգրկվեն Թուրքիան, Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը իր վրաց գործընկեր Էկա Տկեշելաշվիլիի հետ հանդիպելուց հետո: Իր հերթին Վրաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ իր երկիրը կարող է միանալ այդ խմբին միայն իր տարածքից ռուսական զորքերի վերջնական դուրսբերումից հետո: «Մեզ համար դժվար կլինի համագործակցություն հաստատել հրադադարի մասին համաձայնագրի ոչ ամբողջական կատարման պայմաններում: Մենք չենք սկսի համագործակցությունն այնքան ժամանակ, քանի դեռ չենք համոզվել, որ Ռուսաստանը հուսալի գործընկեր է»,-ասել է նա, հաղորդում է ՌԲԿ-ն:



Այս շաբաթ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը մտադիր է այցելել Անկարա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---