«Ո՞ւմն է Ղրիմը»․ Փաշինյանը չի պատասխանել հարցին

«Ո՞ւմն է Ղրիմը»․ Փաշինյանը չի պատասխանել հարցին

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրել են՝ ո՞ւմն է Ղրիմը։ Նա պատասխանել է, որ շատ դեպքերում այնպիսի իրավիճակ է լինում, երբ կոնֆլիկտի երկու կողմերում բարեկամներն են, ու դժվար է ընտրություն կատարել բարեկամի ու բարեկամի միջև։

«Երբեմն ստիպված ես լինում, սակայն մեր գլոբալ ընտրությունը խաղաղությունն ու երկխոսությունն է», - շեշտել է նա։

«Տարօրինակ է, ինչպես են մարդիկ խաղաղության համար հիմնադրված ամբիոնները պատերազմի հրահրման համար և հակամարտություններն ավելի սուր դարձնելու համար օգտագործում։ ճիշտ է այդ կոնֆլիկտը լուծել իրար նկատմամբ բռնություն չգործադրելով, և նաև միջազգային հարթակներն ու ամբիոնները պետք է օգտագործել այս տրամաբանությամբ», - նշել է նա։

2014-ի մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում:

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---