Զախարովա. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ապրիլի 15-ին

Զախարովա. ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ապրիլի 15-ին

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ին Մոսկվայում տեղի կունենա ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որտեղ քննարկվելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: ՌԴ ԱԳՆ-ն ևս հաստատել է այդ տեղեկությունը:

«ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Էլմար Մամեդյարովը հանդիպում կունենան Մոսկվայում ապրիլի 15-ին: Հանդիպումը նվիրված կլինի ղարաբաղյան կարգավորման հարցերին»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հավելել է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ներկայացնող համանախագահները:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---