Հռոմի պապը հանուն խաղաղության համբուրել է Հվ. Սուդանի առաջնորդների ոտքերը12 ապրիլի 2019 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հանուն ազգային հաշտեցման հնարավորության Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում համբուրել է Հարավային Սուդանի ղեկավարների ոտքերը, որտեղ 2013-ից ի վեր արյունահեղ հակամարտություն է ընթանում դինկա և նուեր ազգությունների միջև: Մինչ այդ հոգևոր առաջնորդը խաղաղության կոչով դիմել էր աֆրիկյան այդ երկրի առաջնորդներին՝ գործող նախագահ Սալվու Քիիրին և ապագա փոխնախագահներ Ռիեկա Մաչարին և Ռեբեկկա Նյանդենգուին, որը Սուդանի ազատագրման Ժողովրդական բանակի լեգենդար առաջնորդ Ջոն Գարանգի այրին է: Նրանք իրենց պարտականությունների կատարումը կստանձնեն մայիսի 12-ին, գրում է «Վեստի.ոռւ»-ն: 2018-ի սեպտեմբերին քաղաքական ուժերը համաձայնագիր են ստորագրել Հարավային Սուդանում հակամարտության դադարեցման մասին՝ խոստանալով խաղաղություն հաստատել երկրում: «Ձեզ երեքիդ, որոնք ստորագրել են խաղաղ պայմանագիրը, ես որպես եղբայր եմ խնդրում խաղաղ մնալ: Խնդրում եմ ի սրտե՝ առաջ գնացեք, դեռ շատ խնդիրներ են լինելու, բայց մի վախեցեք: Առաջ շարժվեք, լուծեք խնդիրները: Ձեր միջև դեռ կլինի պայքար, բայց ժողովրդի առջև մնացեք միասնական: Այդպես շարքային քաղաքացիներից դուք կդառնաք ազգի հայրեր»,-ասել է Հռոմի պապը: Նա կոչ է արել «մեկընդմիշտ մարել պատերազմի կրակն ու սկսել կառուցել խաղաղ ապագան»: Ըստ ՄԱԿ տվյալների, այժմ Հարավային Սուդանում աղետալի վիճակ է՝ մոտ 100 000 մարդ սովի է մատնված: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |