Փայլան. Հայոց ցեղասպանության հարցը պետք է դարձնել Թուրքիայի խորհրդարանի հարց12 ապրիլի 2019 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության մասին Իտալիայի պատգամավորների պալատի որոշմանը և Ֆրանսիայի նախագահի հրամանագրին, ասել է, որ Հայոց ցեղասպանության հարցը պետք է դարձնել Թուրքիայի խորհրդարանի հարց: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ում: «Հայերի ցեղասպանության հարցը պետք է դուրս բերել Իտալիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ խորհրդարանների օրակարգից և քննարկման թեմա դարձնել Թուրքիայի խորհրդարանում, այն երկրում, որտեղ տեղի է ունեցել այդ մեծ ողբերգությունը: Թուրքիայի հայերն արդեն 104 տարի է արդարության են սպասում»,-ասվում է Փայլանի գրառման մեջ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ապրիլի 10-ին ստորագրել էր ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։ Իտալիայի պատգամավորների պալատն ապրիլի 10-ին ընդունել էր բանաձև, որով երկրի կառավարությանը կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը և խնդրին տալ միջազգային հնչեղություն։Բանաձևին կողմ էր քննարկել 382 պատգամավոր, ձեռնպահ էր մնացել 43-ը, իսկ դեմ ձայներ չեն եղել։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |