Վարչապետը՝ ԼԳԲՏ համայնքը «վառելու» մասին. Տարիների առաջ Ղուկասյանին գյուլլել ցանկացողը ճի՞շտ էր, թե՝ չէ

Վարչապետը՝ ԼԳԲՏ համայնքը «վառելու»  մասին.  Տարիների առաջ Ղուկասյանին գյուլլել ցանկացողը ճի՞շտ էր, թե՝ չէ

PanARMENIAN.Net - Ստրասբուրգում հայ համայնքի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց են ուղղել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող քաղաքացիներին «հրապարակավ վառելու» մասին հայտարարության վերաբերյալ:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, Փաշինյանը հարցով է պատասխանել՝ կոռումպացվածներին պե՞տք է վառել, թե՝ չէ, ընտրություններ կեղծածներին պե՞տք է վառել, թե՝ չէ:

«Ես կարծում եմ, որ ոչ ոքի պետք չէ վառել: Եթե որևէ մեկը փորձի որևէ մեկին վառել, այդ մարդը շատ արագ բանտում կհայտնվի», - ասել է նա:

Նա նաև հիշեցրել է, որ այդ նույն պատգամավորի նկատմամբ ժամանակին մահափորձ են իրականացվել:

«Ինչ-որ մեկն ասել է՝ դրան պետք է գյուլլել ու գնացել է գյուլլելու: Հիմա, իր տրամաբանությամբ, ճի՞շտ է արել, թե՝ ոչ: Իհարկե, սխալ է արել: Մենք կփորձենք բացահայտել, թե այդ պատգամավորի դեմ ով է մահափորձ արել ու կդատենք: Մահափորձ անողն էլ կարող է հազար պատճառ բերել այդ քայլի համար: Ասում ենք՝ ոչ, Հայաստանում հարցերը լուծվում են օրինականության շրջանակում», - ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ ոչ ոք չի կարող որոշել՝ ով ապրելու իրավունք ունի, ով ոչ:

«Բոլորն ապրելու իրավունք ունեն, իսկ ով կասկածի տակ դնի դա, գնալու է բանտ նստի», - ասել է վարչապետը:

Ավելի վաղ ԱԺ-ում տրանսգենդեր քաղաքացու ելույթն ԱԺ ամբիոնից բուռն աղմուկ է առաջացրել: Ապրիլի 5-ին ԼԳԲՏ համայնքի դեմ բողոքի ակցիա իրականացնողներից ոմանք, այդ թվում նաև՝ Հայ առաքելական եկեղեցու մի հոգևորական, ոչ ավանդական սեռական կողմոնորոշում ունեցող անձանց վառելու, սպանելու, մահապատժի ենթարկելու կոչեր էին հնչեցնում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---