Վրաստանի նախագահը Ջավախք կայցելի

Վրաստանի նախագահը Ջավախք կայցելի

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ապրիլի 13-14-ը կայցելի Սամցխե-Ջավախեթի: Ապրիլի 13-ին ծրագրված է Սալոմե Զուրաբիշվիլու այցն Ախալցիխե: Ապրիլի 14-ին, Վրաց լեզվի օրը, նախագահը կժամանի Ախալքալաք:

Նախնական տվյալներով, նախագահը կմասնակցի Մշակույթի տանը Վրաց լեզվի օրվան նվիրված միջոցառմանը, որտեղ հանդիսավոր կերպով կբացվի վրացական այբուբենի տառերով գեղարվեստական որմնագրություն: Այնուհետեւ նախագահը կայցելի «Ալպեն Միլք» կարագի արտադրության գործարան, հայտնում է jnews.ge-ն:

Ախալքալաքից հետո Սալոմե Զուրաբիշվիլին կմեկնի Նինոծմինդա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---