Հավատացյալները վերադառնում են Հալեպի Սբ Քառասնից մանկանց եկեղեցի![]() 13 ապրիլի 2019 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Հալեպում հավատացյալներն ակտիվորեն վերադառնում են վերականգնված հայկական Սբ Քառասնից մանկանց Մայր եկեղեցի, որը 2015-ին պայթեցրել էին «Իսլամական պետություն» ահաբեկիչները, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Մարտի 30-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ձեռամբ վերաօծվել է Հալեպի Սրբոց Քառասնից մանկանց (40 նահատակների) մայր եկեղեցին: «Շատ ուրախ ենք, որ կարող ենք վերադառնալ այստեղ, քանի որ պատերազմի պատճառով վաղուց այստեղ չէինք լինում։ Մենք ևս զգացինք, որ հաղթանակն արդեն իրողություն է, քանի որ եկեղեցին ժողովրդի հանդիպման վայրն է: Սա մեծ երջանկություն է»,- լրագրողներին ասել է ծխական Զվարթ Սարգիսը։ Քառասուն նահատակների եկեղեցին կառուցվել է XV դարի սկզբին, տուժել բազում արշավանքներից ու պատերազմներից, բայց ամեն անգամ վերականգնվել է ամբողջ աշխարհով մեկ սփռված հայության ջանքերով: Հալեպի ազատագրումից հետո եկեղեցին չի գործում, քանի որ տուժել է արկակոծություններից և պայթյուններից: Ամբողջ աշխարհի հայերը դրամահավաք են կատարել Սիրիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը վերականգնելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |