ԵԱՀԿ ԽՎ.Ղարաբաղյան հակամարտությունը գլխավոր խոչընդոտն է Հարավային Կովկասի երկրնեի առավել սերտ համագործակցության համար 1 սեպտեմբերի 2008 - 20:21 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասի երկրնեի առավել սերտ համագործակցությանը խոչընդոտող գլխավոր խնդիրը համարում է ղարաբաղյան հակամարտությունը: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է սկիզբ դառնալ հարավկովկասյան պետությունների առավել սերտ համագործակցության համար»,-երկուշաբթի Բաքվում լրագրողներին է ասել Լեռնային Ղարաբաղի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: «Հակամարտությունը միակ խոչընդոտն է երեք պետությունների համագործակցության ճանապարհին, եւ ես անհրաժեշտ եմ համարում ջանքեր գործադրել այն լուծելու համար»,-ասել է Լենմարկերը: Նրա կարծիքով, հակամարտության լուծումը կարեւոր է վերաբնակներին իրենց հայրենի վայրերը վերադարձնելու եւ տարածաշրջանում կայունություն հաստատելու տեսանկյունից, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |