Զարթոնքում կրակոցների դեպքով 2 անձ է ձերբակալվել (վիդեո)

Զարթոնքում կրակոցների դեպքով 2 անձ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Զարթոնք գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ( Խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):

Քննչական կոմիտեից հայտնում են, որ իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել են զինված միջադեպի մի շարք հանգամանքները: Խուլիգանություն կատարելու կասկածանքով 2 անձ ձերբակալվել է:

Կատարվում են անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողություններ միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու և նրանցից յուրաքանչյուրի գործողությունների քրեաիրավական գնահատակ տալու վերաբերյալ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ Զարթոնք համայնքում պահանջում էին համայնքապետի հրաժարականը։ Բնակիչները փակել էին միջպետական երկաթգիծը։ Համայնքապետի կողմնակիցները հարձակվել են վերջինիս հրաժարականը պահանջող գյուղացիների վրա, զենք գործադրել նրանց նկատմամբ։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ում հորդորից հետո բնակիչները բացել են երկաթգիծը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---