«Գահերի խաղի» վերջին եթերաշրջանի 1-ին սերիան պրեմիերայից 4 ժամ շուտ է հայտնվել համացանցում15 ապրիլի 2019 - 12:34 AMT PanARMENIAN.Net - «Գահերի խաղը» սերիալի վերջին եթերաշրջանի առաջին սերիայի պրեմիերան տեղի է ունեցել ապրիլի լույս 15-ի գիշերը: Տեղեկությունն այդ մասին հրապարակվել է սերիալի Twitter-ի աքաունթում: Սակայն DirecTV Now սթրիմինգային ծառայությունն առաջին սերիան ցուցադրել է պաշտոնական պրեմիերայից 4 ժամ առաջ: ԱՄՆ AT&T հեռահաղորդակցային կոնգլոմերատը, որին պատկանում է DirecTV Now-ն, հայտարարել է. «Հավանաբար, մեր համակարգը մեզ պես հուզված էր «Գահերի խաղի« նոր եթերաշրջանի պրեմիերայով և DirecTV Now-ի հաճախորդների մի մասին սխալմամբ ավելի շուտ է տրամադրել առաջին սերիան: Երբ մենք իմացանք այդ թերացման մասին, անմիջապես շտկեցինք»: Այնաուամենայնիվ, առաջին սերիան հասանելի է եղել դիտման համար մինչև HBO-ի պրեմիերան 4 ժամ շարունակ, գրում է Lenta.ru-ն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |