Պորոշենկոն հաջողություն է մաղթել Փաշինյանին

Պորոշենկոն հաջողություն է մաղթել Փաշինյանին

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր ողջույնն է փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և հաջողություն մաղթել նրան: Այդ մասին նա ասել է Կիևի «Օլիմպիյսկի» մարզադաշտում, ուր ժամանել էր Ուկրաինային նախագահության մեկ այլ թեկնածու Վլադիմիր Զելենսկու հետ բանավիճելու, սակայն Զելենսկին չէր ներկայացել:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ Պորոշենկոն նշել է, որ միջազգային հարթակներում մի քանի անգամ հանդիպել է Փաշինյանի հետ և հույս է հայտնել, որ «Փաշինյանի մոտ ամեն ինչ կստացվի»՝ նկատի ունենալով տնտեսական բարեփոխումները:

Մարտի 31-ին Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում հաղթել է դերասան Վլադիմիր Զելենսկին, նա ստացել է ձայների 30,22 տոկոսը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ստացել է ձայների 15,93 տոկոսը և նույնպես դուրս է եկել երկրորդ փուլ: Թեկնածուները «Օլիմպիական» մարզադաշտում պետք է բանավիճեին ապրիլի 14-ին, սակայն, ավելի ուշ Զելենսկին հայտարարեց, որ բանավեճը պետք է լինի ապրիլի 19-ին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---