Վարչապետը կպատասխանի FB-ում ամենաշատ like-երը հավաքած հարցերին

Վարչապետը կպատասխանի FB-ում ամենաշատ like-երը հավաքած հարցերին

PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին, ժամը 20.00-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում կպատասխանի օգտատերերի հարցերին: Այդ մասին վարչապետը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել: Խնդրում եմ հարցերը գրել այս գրառման ներքո, կամ like-ել ձեզ դուր եկած հարցերը: Շնորհակալ եմ: Հանդիպում ենք ուրբաթ օրը ժամը 20.00: Լավ եղեք», - ասվում է Փաշինյանի գրառման մեջ։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---