Արգենտինա մեկնող ՀՀ քաղաքացիները կկարողանան նաև աշխատել այնտեղ15 ապրիլի 2019 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Արգենտինա մեկնող ՀՀ քաղաքացիները կկարողանան նաև որոշ ժամանակ աշխատել այդ երկրում: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը արտահերթ նիստում դրական եզրակացություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արգենտինայի Հանրապետության կառավարության միջև արձակուրդի և աշխատանքի ծրագրի մասին» համաձայնագրին։ Այն վերջնական հաստատումը կստանա ապրիլի 16-ին մեկնարկելիք ԱԺ արտահերթ նիստում։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը, ներկայացնելով համաձայնագիրը, տեղեկացրել է, որ դեռևս 2011-ին Հայաստանի և Արգենտինայի մուտքի արտոնագրի ազատականացման պայմանագիր են ստորագրել, ինչի արդյունքում թույլ են տվել քաղաքացիներին առանց վիզայի մուտք գործել այդ երկրներ։ Սակայն առանց վիզայի Արգենտինա գնացած քաղաքացիներն իրավունք չունեն իրենց գտնվելու ժամանակահատվածում կատարել վարձու աշխատանք, հայտնում է Aysor.am-ը։ Այդ հնարավորությունը ՀՀ քաղաքացիներին ընձեռելու համար էլ կառավարությունը խորհրդարանի դատին է ներկայացնում համաձայնագիրը։ «Այս գործիքը հնարավորություն կտա հիմնականում երիտասարդ մասնագետներին այցելությունների ժամանակ մինչև երեք ամիս տևողությամբ կատարել վարձու աշխատանք։ Ճիշտ է՝ շատ չեն այդ անձինք, բայց նրանք ուսման կամ կարճատև այցելության ընթացքում կարող են նաև աշխատել օրինական հիմքերով», - նշել է փոխնախարարը։ Պաշտոնյան վիճակագրական տվյալներ չի ներկայացրել, ասել է՝ չունի, բայց նշել է, որ նրանք ուսանողներ են, ովքեր կարող են սովորելուն զուգահեռ նաև աշխատել։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին Լիտվայի վարչապետ․ Պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացմանը Կողմերը քննարկել են անվտանգային և տնտեսական իրավիճակն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում |