Կոնցեռնի տնօրեն․ «ԱրարատՑեմենտը» վնասով չի աշխատում, կրճատումների պատճառը բիզնես շահն է15 ապրիլի 2019 - 16:23 AMT PanARMENIAN.Net - «Մուլտի Գրուպ» կոնցեռնի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանը հանդիպել է «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ-ի՝ բողոքի ակցիա իրականացնող աշխատակիցներին. նա հայտնել է, որ աշխատակիցներին կրճատելու որոշումը կայացվել է կոնցեռնի խորհրդի կողմից: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, Առուստամյանը հավելել է, որ գործարանի սեփականատեր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի կարող հանդիպել ակցիայի մասնակիցներին, «քանի որ քաղաքում չէ»: Ավելի վաղ «ԱրարատՑեմենտ» ՓԲԸ 1200 աշխատակցի ծանուցում է ուղարկվել աշխատանքից հեռացման վերաբերյալ: Ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում գործարանի սեփականատեր Ծառուկյանի հետ: Աշխատակիցները Առուստամյանին հիշեցրել են, որ Ծառուկյանը նշել էր, թե ինքը չի քնի, եթե այս գործարանը չաշխատի, ապա հարց ուղղեցին՝ Ծառուկյանը տեղյա՞կ է այս ամենից, ինչին ի պատասխան Առուստամյանը դրական է պատասխանել: Առուստամյանը նաև հայտնել է, որ ընկերությունը վնասով չի աշխատում: Ընկերության աշխատակիցները ակցիայի ընթացքում նշել էին, որ փորձում են իրենց ուղղորդել, որպեսզի այլ տեղերում ճանապարհ փակեն, սակայն «ՀՀ կառավարության դեմ դուրս գալ չեն պատրաստվում»: «Մենք հլը ուրիշ բաներ չենք խոսում: Մենք այստեղ աշխատել ենք ստրուկի կարգավիճակով, ահ ու վախով: Թող գան այդ հարցին որոշում տան, դեռ այնքան բաներ կան...: Չեն կարողանում, ասում եմ՝ բարի ճանապարհ իրենց: Մենք չունենք կենտրոնական ճանապարհ փակելու, մենք չունենք մեր վարչապետի դեմ դուրս գալու»,- հայտարարել են նրանք: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է գործարանի շուրջ ստեղծված աղմուկին. նա նշել է, որ «դա գործատուի ու աշխատողների խնդիրն է»։ Ավելի վաղ ՀՀ կառավարությունը որոշել է սահմանափակումներ կիրառել ցեմենտի ներկրման ոլորտում՝ պետական տուրք սահմանելով այդ ապրանքատեսակի համար։ Որոշման նպատակն է պաշտպանել տեղական արտադրողներին: Որոշման հիմնավորման մեջ նշված է, որ ներմուծվող իրանական ցեմենտը` դեմպինգային գներով տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում: Տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հնարավորությունները բավարարում են արտադրելու մոտ 2.1-2.2 մլն տոննա ցեմենտ, ինչը կբավարարի ցեմենտի տեղական պահանջարկն ամբողջությամբ։ «Շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է պետության կողմից ներմուծվող ցեմենտի վրա որոշակի սահմանափակումների կիրառում` ապահովելով տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ, սակայն այդ սահմանափակումը պետք է լինի այնպիսին, որը արտադրողներին «հանգստի ռեժիմի» հնարավորություն չի տա, այլ պայմաններ կստեղծի ինքնարժեքի իջեցման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու», - ասվում է հիմնավորման մեջ: Ծառուկյանի հանձնարարությամբ, հունվարի 1-ից իջեցվել են ցեմենտի գները: Գործարարը հանձնարարել է նաև արդիականացնել «Արարատցեմենտ» գործարանը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը Սենատոր Փիթերս․ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Նա գլխավորում է Հայաստանի պաշտպանության ակտի՝ S.3000 բանաձևի միաձայն ընդունման նախաձեռնությունը |