Լեռնային Ղարաբաղի անկախությունը սրբազան է եւ անբեկանելի 2 սեպտեմբերի 2008 - 14:37 AMT PanARMENIAN.Net - «Անցած 17 տարիներն ապացուցեցին, որ Արցախի ժողովրդի ընտրությունը տվյալ իրավիճակում միակ ճիշտ ուղին էր: Այդ ընտրությունը մեզ համար պատմա֊կան է, սրբազան եւ անբեկանելի: Այսօր բոլորիս տոնն է. նաեւ նրանց տոնը, ովքեր անմահացան իրենց մարտական սխրանքներով` հանուն ազատագրված ու արժա֊նապատիվ հայրենիքի»,-ասվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորկան ուղերձում` նվիրված ԼՂՀ անկախության 17-ամյակին: «Սիրելի արցախցիներ, դուք պատվով եք բռնել թե՛ պատերազմի, թե՛ խաղաղության քննությունը եւ այսօր նվիրվել եք ազատ երկրի կառուցման ու պաշտպանության գործին: Նվիրվել եք` բարեփոխելու ձեր պետական, հասարակական ու տնտեսական գործունեու֊թյունը, բարելավելու ձեր կյանքը: Եվ ես համոզված եմ, որ Հայաստանի եւ ողջ հա֊յության աջակցությամբ դուք լուծելու եք ներկայի խնդիրներն ու դիմագրավելու եք ապագա բոլոր մարտահրավերներին»,-ասել է Սարգսյանը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Կրկին շնորհավորելով այս պայծառ տոնի առթիվ` մաղթում եմ խաղաղ երկինք ու հաստատուն առաջընթաց:-0- ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |