Արնո ընտանիքը 200 մլն եվրո է նվիրաբերում Նոտր Դամի վերականգնմանը![]() 16 ապրիլի 2019 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Արնո ընտանիքն ու LVMH հոլդինգը 200 մլն եվրո կնվիրաբերեն հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնմանը։ Տարածած հայտարարությունում ընտանիքը նշում է, որ միանում է Ֆրանսիայի խորհրդանիշը վերականգնելուն ուղղված ջանքերին։ Ավելի վաղ Ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսուա-Անրի Պինոն հայտարարել էր, որ 100 մլն եվրո (մոտ $113 մլն) կնվիրաբերի Աստվածամոր տաճարի վերականգման համար։ Պինոն նշել է, որ որոշումն ընդունվել է հոր՝ Ֆրանսուայի հետ համատեղ։ Արնո ու Պինո ընտանիքները բարձր մոդայի ու լյուքսային բրենդերի աշխարհում խոշորագույն խաղացողներից են։ Արնոները տնօրինում են Moët & Chandon, Hennessy, Christian Dior, Kenzo, Louis Vuitton ու տասնյակ այլ աշխարհահռչակ բրենդներ։ Ընտանիքի կարողությունը մոտ $95 մլրդ է, ինչի շնորհիվ նրանք չորրորդ հորիզոնականում են Forbes ամենահարուստ մարդկանց ցանկում։ Պինո ընտանիքը տնօրինում է Gucci, Stella McCartney, Alexander McQueen, Yves Saint Laurent, Brioni, Ulysse Nardin ու մի շարք այլ բրենդեր։ Նրանց ընդհանուր կարողությունը գերազանցում է $35 մլրդը։ Ֆրանսուա-Անրի Պինոն ամուսնացած է Սալմա Հայեքի հետ։ Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղի գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |