Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար. Նոտր Դամը պետք է 3 տարում վերականգնել![]() 16 ապրիլի 2019 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի մշակույթի նախկին նախարար Ժակ Լանգը հայտարարել է, որ անհրաժեշտ է սեղմ ժամկետ սահմանել՝ 3 տարի, վերականգնելու համար հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ տաճարի հիմնական կառույցն ու արվեստի հիմնական գործերը պահպանվել են պետական ծառայությունների համակարգված աշխատանքի շնորհիվ: Նոտր Դամի ներկայացուցիչ Անդրե Ֆինոյի խոսքերով, վնասը հրդեհից դեռ վաղ է գնահատել: «Երեկ ես լսեցի, որ վերականգնման համար մոտ 10 տարի կպահանջվի: Սա կատա՞կ է: Հարկավոր է սեղմ ժամկետ սահմանել, ինչպես արել ենք նախկինում , բացառիկ օբյեկտների պարագայում: Հարկավոր է նույնը հիմա է անել, ոչ թե 10-15 տարի տանք մեզ, այլ 3 տարի»,-ասել է Լանգը, հայտնում է ՌԻԱ Նովոստին «Ֆրանս պրեսի» վրա հղումով: Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։ Photo: Reuters / Yves Herman Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |