Նախարարը 2020-ին մինչև Վրաստան նորմալ ճանապարհ է խոստանում![]() 17 ապրիլի 2019 - 17:42 AMT PanARMENIAN.Net - 2019թ. բյուջեով պետք է հիմնանորոգվի 78 կմ ճանապարհ: Այդ մասին հայտարարել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։ Նա հայտնել է, որ ծրագրվում է մինչև Վրաստանի սահմանն ընկած ճանապարհի շինարարության մի մասն ավարտել 2019-ին, մյուս հատվածը՝ 2020 թվականին։ Անդրադառնալով Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ճանապարհի կառուցմանը՝ նախարարը նշել է, որ Վանաձորից Թումանյանի կայարան գնացող հատվածի շինարարությունն արդեն ավարտվել է: Արդյունքում, ըստ նրա, կունենանք Հայաստանից Վրաստան գնացող բարձրորակ ճանապարհ, հայտնում է Panorama.am-ը։ «Երևանից դեպի Վրաստանի սահման պետք է ունենանք երկկողմանի բարձրորակ ճանապարհ։ Հարավային ուղղությամբ էլ` դեպի Մեղրի ընկած հատվածում կլինեն նորոգումներ։ Նախորդ 5 տարիների համեմատ աննախադեպ քանակով ճանապարհաշինարարական աշխատանքներ ենք կատարելու` 300 կմ-ից ավելի»,- նշել է նա։ Ըստ Հակոբ Արշակյանի՝ միջին նորոգման աշխատանքներ կկատարվեն Երևան-Ապարան ճանապարհի, Ջերմուկի, Սևանի հատվածում։ Հակոբ Արշակյանը նաև ասել է, որ այս տարի պետք է ավարտեին Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարահատվածի շինարարությունը, սակայն նախկինում որոշ ուշացումների պատճառով չեն կարողանալու այն ժամանակին ավարտել։ Նախարարը խոսել է նաև իրականացրած անորակ աշխատանքներից։ Մասնավորապես, անդրադառնալով Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհահատվածին՝ ասել է, որ 2018-ին այդ ճանապարհի շինարարությունը կատարվում էր լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում և արդեն կար սեզոնային ուշացում, հնարավոր չեղավ հենց այդ ժամանակ էլ վերականգնել վնասը։ Ըստ նախարարի՝ կատարված աշխատանքի դիմաց չեն վճարել ընկերությանը, քանի որ Կառավարությունը չի ընդունել այդ աշխատանքները՝ անորակ լինելու պատճառով: Հակոբ Արշակյանը նշել է, որ ընկերությունը պարտավորվել է շտկել ճանապարհի որակի հետ կապված խնդիրները և մայիսից կսկսի շինաշխատանքները։ «Անկախ նրանից, թե ով է շինարարությունն իրականացնում՝ նախկին, թե ներկա պաշտոնյա, հսկողություն է իրականացվելու և ընկերությունը չի վճարվի, եթե պատշաճ որակի շինաշխատանքներ չիրականացնի»,- ընդգծել է նախարարը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |