Երեւան է ժամանում Թուրքիայի նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզը 2 սեպտեմբերի 2008 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին Երեւան է ժամանում Թուրքիայի նախագահի հատուկ բանագնաց, դեսպան Ունալ Չեւիքյոզը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի դեպարտամենտի պետ Տիգրան Բալայանը: Նրա խոսքերով, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: «Կքննարկվի նաեւ Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը»,-ասել է Բալայանը: Նախօրեին թուրքական ԶԼՄ-ները հաղորդել են, որ Հայաստան են մեկնում մի խումբ թուրք դիվանագետներ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան նախապատրաստելու նապատակով: Թուրքիայի նախագահին հրավիրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` 2010 Աշխարհի առաջնության շրջանակներում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ կայանալիք խաղը դիտելու նպատակով: Ունալ Չեւիքյոզը գլխավորել է թուրքական պատվիրակությունը ընթացիկ տարվա հուլիսին Բեռնում հայ դիվանագետների հետ կայացած բանակցությունների ժամանակ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |