Նոտր Դամի հրդեհից հետո կարելի է անվճար խաղալ Assassin’s Creed:Unity18 ապրիլի 2019 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Ubisoft ընկերությունը որոշել է հանդես գալ հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի աջակցության ակցիայով: Մշակողները 500 հազար եվրո են հատկացրել տաճարի վերականգնմանը: Բացի այդ, մինչև ապրիլի 25-ը Assassin’s Creed: Unity-ն անվճար կտարածվի, գրում է Ferra.ru-ն: Խաղը կարելի է ներբեռնել հետևյալ հղմամբ: Խաղի իրադարձությունները ծավալվում են միջնադարյան Փարիզում, իսկ վիրտուալ պատճենը տպավորում է իր մասշտաբայնությամբ՝ վիրտուալ Նոտր Դամն ամենամեծ շինությունն է խաղում: Ավելի վաղ հրդեհից տուժած 18-րդ դարի Փարիզի Աստվածամոր տաճարը վերականգնելու համար հսկայական միջոցներ կպահանջվեն, սակայն, դրանից բացի, անհրաժեշտ են մանրամասն գծագրեր և շենքի մոդելները: Այդպիսի մոդելներից մեկը, անսպասելիորեն, կարելի է գտնել Assassin's Creed: Unity խաղում:Դիզայներ Քարոլին Մյուսը պատմել է, որ 2 տարի է պահանջվել եկեղեցու ուսումնասիրման ու խաղային մոդելի ստեղծման համար: Խաղում Աստվածամոր տաճարի 1:1 մասշատբով ճշգրիտ պատճենն է ներկայացված: Ապրիլի 15-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում: Ֆրանսիացի հրշեջներին հաջողվել է փրկել տաճարն ու այնտեղ գտնվող մասունքները, սակայն կոթողը ծանր վնասներ է կրել։ Մասնավորապես, փլվել է շինության առաստաղն ու աշտարակը, այրվել է ներքին հարդարման զգալի մասը։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները մայիսին կրկին կհանդիպեն Սիմոնյանը կառուցողական է գնահատել Գաֆարովայի հետ նախորդ հանդիպումը Լավրով․ 2021-ին ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու հարցը համաձայնեցված էր, բայց Փաշինյանը կանչեց ԵՄ–ին Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության Միլլերը՝ Զախարովային․ Տարածաշրջանում առկա տուրբուլենտությունը ՌԴ գործողությունների հետևանք է Նա նաև կրկնել է, որ բրյուսելյան հանդիպումը կենտրոնանալու է Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա Լավրով․ ՀՀ իշխանությունը գիտակցաբար փլուզում է ՌԴ հետ հարաբերությունները Նա նաև ասել է, թե ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ–ի առաքելության |