Գյուլի այցը Երեւան խնդիրներ չի ստեղծի Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում 3 սեպտեմբերի 2008 - 14:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի այցը Հայաստան օգտակար կլինի Ադրբեջանի համար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ղուլուսի Ղըլըչը: Նրա խոսքերով, երկխոսությունը միշտ արդյունավետ է եղել: Մեկնաբանելով Ադրբեջանի ոչ միանշանակ արձագանքը Գյուլի այցի հարցում` դիվանագետը նշել է, որ ամեն ոք իր կարծիքն ունի: «Թուրքիան հստակ քաղաքականություն է վարում: Այս այցը խնդիրներ չի առաջացնի Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում: Խնդիրները ստեղծում են նրանք, ով ցանկանում է դա անել: Սակայն ինչո՞ւ խնդիրներ ստեղծել: Հանդիպում են Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնյաները: Թուրքիայի պաշտոնյաների հանդիպումները եւս չպետք է խնդիրներ հարուցեն: Սա սովորական սպորտային խաղ է»,-նշել է թուրք դիվանագետը: Նա նաեւ հերքել է լուրերն այն մասին, որ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան կավարտվի հայ-թուրքական սահմանի բացմամբ: «Սահմանը բացելու մասին խոսք անգամ չի կարող լինել: Քանի դեռ չեն լուծվել ղարաբաղյան եւ մյուս խնդիրները, դա անհնար է»,-ասել է Ղըլըչը, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |