Ահաբեկչություն Հս. Իռլանդիայում. 1 զոհ կա![]() 19 ապրիլի 2019 - 11:11 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին հյուսիսիռլանդական Լոնդոնդերի քաղաքում կրակոցների հետևանքով 29-ամյա կին է մահացել: Միջադեպը դիտարկվում է որպես ահաբեկչություն: «Մենք դիտարկում ենք դա որպես ահաբեկչական միջադեպ և գործ ենք հարուցել սպանությունը հետաքննելու համար»,-հայտարարել է տեղական ոստիկանությնան ներկայացուցիչը Twitter-ում: Ձերբակալվածներ չկան, գրում է «Կոմերսանտը»: Ինչպես պատմել է տեղի լրագրողուհի Լեոնա Օ՝Նիլը, Լոնդոնդերիում անկարգությունների ընթացքում քարեր են նետել ոստիկանական մեքենաների ուղղությամբ, շշեր և ինքնաշեն պայթուցիկներ: Անհայտներն առևանգել և հրկիզել են 2 ավտոմեքենա: Անկարգությունները սկսվել են, երբ ոստիկանությունը խուզարկություն է կատարել մասնավոր տանը: Քննչական գործողություններից հետո ոստիկանությունը հայտնել է շանտաժի, ինչպես նաև արգելված կազմակերպությանն անդամության կասկածանքով ձերբակալվածի կա: Հունվարին 2 մարդ էր ձերբակալվել Լոնդոնդերիում պայթյունի հետևանքով: Այն ժամանակ ոստիկանությունը հայտարարեց, որ ահաբեկչության վտանգը մեծ է: Ենթադրվում էր, որ պայթյունի համար պատասխանատու է New IRA Նոր Իռլանդական հանրապետական կուսակցություն խմբավորումը, որը դեմ է Բելֆաստի համաձայնագրին Բրիտանիայի հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |