Ծառուկյան. Ով ապացուցի՝ «ԱրարատՑեմենտը» $200,000-ով եմ գնել, կնվիրեմ իրեն

Ծառուկյան. Ով ապացուցի՝ «ԱրարատՑեմենտը»  $200,000-ով եմ գնել, կնվիրեմ իրեն

PanARMENIAN.Net - ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն արձագանքել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանի այն հայտարարությանը, թե 17 տարի առաջ «ԱրարատՑեմենտ» գործարանը գնվել է $200,000-ով:

«Ով ապացուցի, որ գործարանը $200,000-ով եմ գնել, նրան նվեր կտամ այն», - ասել է Ծառուկյանը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն իր ելույթում անդրադարձել է «ԱրարատՑեմենտ» գորարանի շուրջ ստեղծված իրավիճակին և տնտեսական հարցերով հանձնաժողովի հասցեին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մեղադրանքներին:

«Արդեն մի քանի օր լսում ենք, որ մեր հանձնաժողովի որոշ անդամներին հայտարարել են ժողովրդի թշնամիներ: Մենք ժողովրդի թշնամիներն ենք, դուք էլ ուզում եք պաշտպանել թշնամուն: Ժանրի կանոններով պետք է հիշեցնեի՝ ով, ինչպես 17 տարի առաջ $200,000-ով ձեռք բերեց «ԱրարատՑեմենտ» գործարանը: Դա այն դեպքում, երբ կային $35 մլն-ի ներդրումային ծրագրեր, որոնք մերժվել են այն ժամանակ», - ասել է իշխանական պատգամավորը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---