Ռուսաստանը հավանություն է տալիս Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը 3 սեպտեմբերի 2008 - 16:17 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հավանություն է տալիս Կովկասյան կայունության եւ անվտանգության պլատֆորմի ստեղծման վերաբերյալ Թուրքիայի նախաձեռնությունը եւ բարձր է գնահատում Անկարայի ջանքերը, ուղղված լարվածության նվազեցմանը տարածաշրջանում: Այդ մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ստամբուլում իր թուրք գործընկեր Ալի Բաբաջանի հետ համատեղ մամլո ասուլիսում: «Այս նախաձեռնությունը հիմնված է սթափ մտածողության վրա»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը եւ ընդգծել, որ Կովկասի երկրները պետք է իրենք լուծեն իրենց խնդիրները, այլ ոչ թե սպասեն, թե երբ մյուս պետություններն իրենց առաջարկությունները կներկայացնեն: Անդրադառնալով վրաց-հարավօսական հակամարտությանը` Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը նշել է, որ Թուրքիան մեծապես կարեւորում է Վրաստանի տարածքային ամբոջականության պահպանումը, իսկ Սերգեյ Լավրովն իր հերթին նշել է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումը այդ տարածաշրջանների բնակչության անվտանգությունն ապահովելու միակ միջոցն էր: «Մենք պետք է հարգենք մեր տեսակետների տարբերությունը այս հարցում, եւ մեր մոտեցումների տարբերությունը չի վտանգի ռուս-թուրքական հարաբերությունները»,-նշել է ՌԴ ԱԳ նախարարը, հաղորդում է թուրքական Turkish Daily News-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Միրզոյանը պաշտոնական այցով կայցելի Հունգարիա Նա հանդիպումներ կունենա Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |