HBO-ն քննադատել է Թրամփին «Գահերի խաղից» մեջբերումների համար![]() 19 ապրիլի 2019 - 16:19 AMT PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքը ընդդիմացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «Գահերի խաղից» մեջբերումների համար: «Մենք կարող ենք հասկանալ խանդավառությունը «Գահերի խաղի» վերաբերյալ, հիմա, երբ մեկնարկել է եզրափակիչ եթերաշրջանը, սակայն գերադասում ենք, որ մեր մտավոր սեփականությունը չօգտագործվի քաղաքական նպատակներով»,-ասել է հեռուստաալիքի ներկայացուցիչը, գրում է «Վեդոմոստին» Bloomberg-ի վրա հղումով: Ապրիլի 18-ին Թրամփը պատկեր է տեղադրել Twitter-ում, որտեղ արտահայտություն կա սերիալից: «Դավադրություն չկա: Խոչընդոտում արդարադատությանը չկա: Բոլոր չարակամներին ու ծայրահեղական ձախերին ժողովրդավարների թվից՝ GAME OVER»,-այդպես է նախագահը Twitter-ում մեկնաբանել հատուկ գործերի դատախազ Ռոբերտ Մյուլլերի զեկույցի եզրահանգումները: Վերջին երկու բառը գրված է այն տառատեսակով, որն օգտագործվում է «Գահերի խաղի» մասին նյութերի գովազդային ձևավորման համար: Նախկինում Թրամփն էլի է «Գահերի խաղից» մեջբերումներով մեկնաբանել տարբեր քաղաքական իրադարձություններ: Այդպես, օրինակ, 2018-ի նոյեմբերին նա գրել էր Twitter-ում, որ «պատժամիջոցները մոտենում են»: HBO-ն քննադատել էր այդ մեջբերումը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |