Instagram-ը կարող է թաքցնել գրառումների like-երի քանակը![]() 19 ապրիլի 2019 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Instagram սոցցանցը գրառումների տակ հավանությունների քանակը քողարկող դիզայն է թեստավորում: Նոր գործառույթի մասին իր Twitter-ում է գրել բջջային հավելվածների փորձագետ Ջեյն Մանչուն Վոնգը: Նա ցուցադրել է համապատասխան սքրինշոթները: «Մենք ուզում ենք, որ ձեր բաժանորդները կենտրոնանան այն բանի վրա, թե ինչ եք գրել, ոչ թե մտածեն, թե քանի լայք են ստանում ձեր գրառումները»,-պարզաբանել է նա: Պարբերականը նշում է, որ լայքերի բացակայությունը գրառման տակ կարող է նվազեցնել «մրցակցության զգացողությունն» Instagram-ում, քանի որ օգտատերերը կդադարեն համեմատել սեփական ցուցանիշներն ավելի մեծ ժողովրդականություն վայելող ընկերների կամ աստղերի ցուցանիշների հետ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |