Փաշինյանը՝ Զելենսկուն. Վստահ եմ՝ կջանաք մեր երկրների միջև նոր մակարդակի հարաբերությունների համար![]() 22 ապրիլի 2019 - 10:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Զելենսկուն Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակի առթիվ, հայտնել է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Թվիթերյան իր էջում վարչապետը շնորհավորանքը շարադրել է ուկրաիներենով: «Վստահ եմ, որ այդ բարձր պաշտոնում Դուք՝ Վլադիմիր Ալեքսանդրի, կգործադրեք բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանի և Ուկրաինայի միջև ավանդական բարձր հարաբերությունները հասնեն նոր մակարդակի և ծառայեն ի նպաստ հայ և ուկրաինացի ժողովուրդների բարեկամության: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ նոր պատասխանատու պաշտոնում», - նշել է Նիկոլ Փաշինյանը: «Ժողովրդի ծառա» կուսակցության նախագահ Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել: Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, արձանագրությունների 90%-ի մշակումից հետո նա հավաքել է ձայների ավելի քան 73%-ը: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն հավաքել է 24% ձայն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |