ՏՏ նորաստեղծ ընկերությունները մինչև 2022-ը հարկային արտոնություն են ստացել

ՏՏ նորաստեղծ ընկերությունները մինչև  2022-ը հարկային արտոնություն են ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների հարկային արտոնությունների տրամադրման ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծը:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթով, նորաստեղծ ընկերությունները հարկային արտոնություններից կօգտվեն մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Օրենքի քննարկման Ժամանակ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն հայտնել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծում կատարվել են որոշ փոփոխություններ:

Մասնավորապես, նախագծից հանվել է ՏՏ ոլորտի հայաստանյան ընկերությունների դժգոհությունը հարուցած դրույթը, այն է՝ օտարերկրյա պետություններում գրանցված կազմակերպությունների կողմից ՀՀ-ում հիմնադրված ՏՏ ոլորտի դուստր ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու վերաբերյալ դրույթը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---