Դեսպան. ՌԴ ԶԼՄ-ներում հակահայկական հռետորաբանություն չկա, առանձին գնահատականներ են23 ապրիլի 2019 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսատանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱԺ-ում հնչած տեսակետին, որ հակահայկական շեշտադրումներ ունեցող որոշ ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը ՀՀ-ում պետք է դադարեցնել: Նա նշել է, որ ռուսական հեռուստաալիքների բոլոր հաղորդումներին չէ որ հետևում է, բայց չի կարծում, որ «կարելի է խոսել հակահայկական հռետորաբանության մասին»։ «Կարող են հնչել ինչ-որ կարծիքներ, գնահատականներ, որոնք առանձին մարդկանց գնահատականներն են: Ինչ վերաբերում է ռուսական ԶԼՄ-ներում հայկական թեմատիկայի լուսաբանմանը՝ ընդհանրապես, կարծում եմ՝ այն հակահայկական ոչ մի կերպ չես անվանի։ Դա չէր էլ համապատասխանի ռուս հեռուստադիտողի սպասումներին, քանի որ ռուսական հասարակությունում Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքը ավանդաբար շատ լավն է։ Կարծում եմ՝ պատգամավորներն իրավունք ունեն հնչեցնելու այն գնահատականները, որոնք անհրաժեշտ են համարում։ Ես էլ տվյալ դեպքում արտահայտում եմ իմ կարծիքը», - 24news-ի փոխանցմամբ, ասել է դեսպանը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոռեկտության կոչ էր արել Հայաստանի տարածքում հեռարձակվող ռուսական լրատվամիջոցներին, իսկ իշխող «Իմ քայլը« խմբակցության պատգամավորը բարձրացրել էր հակահայկական շեշտադրումներով աչքի ընկած հեռուստաընկերությունների հեռարձակումը ՀՀ տարածքում արգելելու հարցը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով |