Հայաստանը պատրաստ է օգնել Վրաստանին եւ Ռուսաստանին դուրս գալ հարաբերությունների այս ճգնաժամից 4 սեպտեմբերի 2008 - 17:48 AMT PanARMENIAN.Net - «Մենք պետք է անենք հնարավորը, խաղաղ ճանապարհով, բանակցությունների սեղանի շուրջ լուծելու համար վրաց-օսական հակամարտությունը»,-Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը: Նա ափսոսանք է հայտնել զոհերի կապակցությամբ, ինչպես ռուսական, այնպես էլ վրացական կողմից: Հայ դիվանագետը նշել է նաեւ, որ Հայաստանն ու Ռուսաստանը մշտապես կարծիքներ են փոխանակում տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ, ինչը վկայում է երկու երկրների միջեւ ստեղծված իրոք դաշնակցային հարաբերությունների մասին: «Մենք վստահում ենք միմյանց, որի հիմնական գործոններից մեկը մեր ռազմական համագործակցությունն է: Պահպանվում եւ զարգանում են կապերը հումանիտար ոլորտում»,-ասել է Սմբատյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |