Թուրքիայի նախագահական. «1915 թ. դեպքերի վերաբերյալ աշխարհում չկա ոչ մի քաղաքական, ակադեմիական միակարծության»24 ապրիլի 2019 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահի աշխատակազմի Կապերի վարչության նախագահ Ֆահրեթթին Ալթունը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նա իր թվիթերյան էջում մասնավորապես նշել է. «1915 թ. դեպքերը, ճշմարտության լույսի տակ պետք է ուսումնասիրվի, առանց քաղաքական շահարկումների ենթարկելու և պետք է հրաժարվել երրորդ երկրների միակողմանի շահարկումների վրա հիմնված գաղափարական տեսակետներից: 1915 թ. դեպքերին ուղղված կառուցողական և հավասարակշռված մի մոտեցում պետք է որդեգրել և միայն մի կողմի տեսակետների փոխարեն պետք է հաշվի առնել, որ երկու կողմերն էլ ունեցել են կորուստներ և ցավեր»,-հայտնում է Yerkir.am-ը: «800 տարի միասին գոյակցած թուրքերն ու հայերն, այսօր հավաստի երկխոսությամբ անլուծելի խնդիր չունեն: Բավական է թույլ տանք, որ գաղութարար ուժերը փորձեն այսպես կոչված Հայոց ցեղասպանության պնդումներով մեր երկրին դաստիարակիչ դասեր տան և պատմությունը սևացնեն: 1915 թ. դեպքերի վերաբերյալ, աշխարհում չկա ոչ մի քաղաքական, ակադեմիական միակարծության և իրավական որոշում, որն ապացուցում է, որ դա ցեղասպանություն է»,-ասվում է հայտարարության մեջ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |