ԱՄՆ-ում հասկացել են, որ վրաց իշխանությունները սխալ են թույլ տվել 4 սեպտեմբերի 2008 - 17:58 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին հարձակվելով Ցխինվալի վրա, վրաց իշխանությունները սխալ են թույլ տվել: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Դենիել Ֆրիդը Tհե Washington Times թերթին տված հարցազրույցում: «Ինչ փաստարկներ էլ բերեն վրաց ղեկավարները իրենց գործողություններն արդարացնելու համար, դա չի նշանակում, թե նրանց որոշումը տրամաբանական էր»,-հայտարարել է բարձրաստիճան ամերիկացի դիվանագետը: Ֆրիդը հաստատել է, որ ԱՄՆ կառավարությունը վերանայում է Ռուսաստանի հետ համագործակցության ծրագիրը, այդ թվում նաեւ ռազմական գծով: Սակայն, նրա խոսքերով, առաջնային օրակարգում չպետք է լինի այն հարցը, թե ինչպես պատժել Ռուսաստանին Վրաստանի հանդեպ նրա գործողությունների համար: Ինչպես նշել է Ֆրիդը, վերջին իրադարձություններից անմիջապես հետո Ռայսը խնդրել է իր ենթականերին հետագայում որոշումներ կայացնելիս մտածել այն հարցի շուրջ, թե ինչ ժառանգություն կմնա ապագա վարչակազմին ռուս-ամերիկյան հարաբերությունների հարցում: «Պետք չէ անմիտ ցուցակներ կազմել: Մտածեք, թե ինչի ենք ուզում հասնել ներկայիս վարչակազմի լիազորությունների ավարտին»,-ասել է Ռայսը իր ենթականերին: Բուշի վարչակազմը հրամայել է վերանայել ռուս-ամերիկյան համագործակցության ցուցակները պաշտպանական ոլորտում, սակայն տուգանային միջոցների «անմիտ ցուցակների» կազմում, որոնք կարող են դեմ տրամադրել ռուս ժողովրդին, սակայն չեն նպաստի ռուսական զորքերի դուրսբերմանը Վրաստանից, չի նախատեսվում, երեքշաբթի հայտարարել են ամերիկացի պաշտոնյաները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |