Փաշինյան. ՀՀ որևէ կառավարություն ԱՄՆ-ին այնպես չի քննադատել, ինչպես ես

Փաշինյան. ՀՀ որևէ կառավարություն ԱՄՆ-ին այնպես չի քննադատել, ինչպես ես

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ամերիկյան հարաբերություններին՝ Սիրիա ՀՀ մարդասիրական առաքելություն ուղղարկելուց հետո:

Պատասխանելով այդ կապակցությամբ ԱՄՆ կողմից քննադատության մասին հարցին՝ Փաշինյանն ասել է, որ «նաև հակառակը կա»:

«Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին այնպես չի քննադատել, ինչպես ես: Մեզ համար գլխավորը մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելն է: Իհարկե, Հայաստանը չի կարող գոյություն ունենալ տարածաշրջանային և միջազգային հարաբերություններից կտրված:Մենք միշտ բաց ենք քննարկումների համար, նույնիսկ Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու հարցում», - ասել է ՀՀ վարչապետը:

Նա հիշեցրել է, որ ապրիլի 24-ին նշվել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման հերթական տարելիցը, և եթե հայ սակրավորները Սիրիայում մի փոքր տարածք ականազերծեն այն երեխաների համար, որոնց նախնիները գեթ մեկ հայի կյանք են փրկել, ապա առաքելությունն արդարացված է: «Եթե հայ բժիշկները փրկեն թեկուզ մեկ սիրիացու, որի նախնիները փրկել են մեկ հայի Ցեղասպանության ժամանակ, ապա մեր առաքելությունն արդարացված կլինի: Իսկ դա արդեն իրողություն է՝ մեր բժիշկները Սիրիայում ավելի քան 100 վիրահատություն են անցկացրել», - ասել է Փաշինյանը:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---