ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դիտարկում են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման անցկացման հնարավորությունը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ ՄԽ համանախագահները դիտարկում են Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման անցկացման հնարավորությունը: Այդ մասին ասել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կարող են հանդիպել առաջիկայում, սակայն հանդիպման կոնկրետ ժամկետը դեռեւս հայտնի չէ: Ինձ հայտնի չէ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման ճշգրիտ ամսաթիվը, սակայն ես հստակ գիտեմ, որ այն կկայանա»,-ասել է Մերզլյակովը, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---