ԵԱԶԲ. 2019-ին տնտեսական աճը ՀՀ-ում 5,3% կկազմի25 ապրիլի 2019 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) ՀՀ տնտեսության 5,3% աճ է կանխատեսում 2019-ի համար: Այդ մասին լրագրողներին է հայտնել բանկի ինտեգրային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Անդրեյ Պետրոսյանը Եվրասիական ԶԼՄ-ների երկրորդ Կոնգրեսում: Ըստ նրա, Հայաստանի և Ղրղզստանի անդամակցումը ԵՏՄ-ին 2015-ին համաշխարհային տնտեսության և մասնավորապես ԵՏՄ երկրների տնտեսական զարգացման ոչ այնքան բարենպաստ պայմաններում է տեղի ունեցել: Նա ասել է, որ կային բազում ներքին և արտաքին բացասական գործոններ, օրինակ, դրամական փոխանցումների ծավալների նվազում, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»: «Այդ ամենը չէր կարող բացասական ազդեցություն չունենալ ՀՀ և Ղրղզստանի տնտեսությունների վրա: Այնուամենայնիվ, երկրները բավականին լավ ցուցանիշներ ունեցան, իսկ 2017-ից նրանց տնտեսությունները բնութագրվում են աստիճանական վերականգնումով»,-ասել է Պետրոսյանը: Ըստ նրա, անդամակցումը ԵՏՄ-ին Հայաստանին նոր հնարավորություններ է տվել ազգային տնտեսության աճի համար և թույլ է տվել խուսափել արտաքին տնտեսական գործոննեի բացասական ազդեցությունից: Նա նշել է, որ դա հնարավոր է դարձել նաև ՀՀ համար անհրաժեշտ բնական ռեսուրսների և պաշարների առավել շահավետ գների շնորհիվ, որոնք ազատ էին արտահանման տուրքից ու սակագնային սահմանափակումներից, ինչպես նաև որոշակի այլ առավելությունների շնորհիվ՝ ԵՏՄ շրջանակում ապրանքների, ծառայությունների և աշխատանքային ռեսուրսների շարժի ազատականացումից: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն |