Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել՝ կոչ անելով միջազգային հանրությանը չլռել

Փաշինյանն Էրդողանի ելույթը ծայրահեղ ատելության խոսք է անվանել՝ կոչ անելով միջազգային հանրությանը չլռել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի ելույթն անվանել է Հայոց ցեղասպանության ժխտման նոր մակարդակ և միջազգային հանրությաը կոչ է արել արձագանքել Թուրքիայի նախագահի ատելության խոսքին:

«Օսմանյան կայսրության ամբողջ հայ բնակչությանը, որը դատապարտվեց զանգվածային սպանդի ու մահվան երթերի, «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անվանելը, 1.5 մլն մարդ սպանելն ու դա «ամենատրամաբանական վարքագիծ» որակելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլև՝ մի ամողջ ազգի սպանության արդարացում»,- գրել է վարչապետ Փաշինյանը թվիթերյան իր միկրոբլոգում:

Նա ասել է, որ ամենից առաջ` ապրիլի 24-ին այդպիսի հայտարարությունը հայ ժողովրդի և ամբողջ մարդկության հանդեպ խորին վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից:

«Աշխարհը պետք է չլռի», - ասել է Փաշինյանը:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ին հայտարարել է, որ «հայերի տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր»:

«Անատոլիայի մուսուլմաններին, նույնիսկ կանանց, երեխաներին ու ծերերին կոտորող հայկական հրոսակախմբերի ու նրանց աջակիցներիի տեղահանությունը ամենաողջամիտ որոշումն էր, որ կարելի էր կայացնել այդ ժամանակահատվածում», - հայտարարել է Էրդողանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---