ՀՀ ԱԳՆ-ն անհեթեթ է համարում որոշ թուրքական ԶԼՄ-ների հայտարարությունները 4 սեպտեմբերի 2008 - 19:28 AMT PanARMENIAN.Net - «Ես կտրականապես ժխտում եւ անհեթեթ եմ համարում թուրքական ԶԼՄ-ների պնդումներն այն մասին, որ Վարուժան Գարդիսյանը ներկա է լինելու Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ հանդիպմանը եւ նստելու է կառավարական օթյակում»,- PanARMENIAN.Net ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապերի բաժնի պետ Տիգրան Բալայանը: 1983թ. Ֆրանսիայում Վարուժան Գարդիսյանը դատապարտվել էր ֆրանսիական Օռլի օդանավակայանում թուրքական լայների պայթեցման համար, որի արդյունքում 8 հոգի էր զոհվել: 2001թ. նա ազատվելուց հետո ժամանել Հայաստան` մշտական բնակություն հաստատելու համար: Սեպտեմբերի 6-ին Երեւանում տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ հանդիպումը, որին ներկա են լինելու Հայաստանի եւ Թուրքիայի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Աբդուլա Գյուլը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |