Էրդողան. Պրն. Մակրոն, Ֆրանսիայում ապրող մոտ 700 հզր հայերին ուղղված ուղերձը քեզ չի փրկի29 ապրիլի 2019 - 13:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) ժողովի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին՝ առաջ քաշելով արխիվները բացելու թուրքական հերթապահ կոչերը։ «Հայերի տեղահանությունը ոչ ցեղասպանություն էր, ոչ էլ մեծ աղետ։ Այն սոսկ մի ցավալի իրադարձություն է, որը տեղի է ունեցել մեկ դար առաջ շատ ծանր պայմաններում»,- հայտարարել է Էրդողանը, ապա անդրադարձել Թուրքիային մեղադրողներին, հայտնում է Ermenihaber-ը: «Թուրքիային մեղադրողներին հիշեցնում ենք, որ նրանք պատասխանատու են 1-ին և 2-րդ համաշխարհային պատերազմներում զոհված 70 մլն մարդկանց համար։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պիտի որ դա լավ իմանա։ Պարոն Մակրոն, Ֆրանսիայում ապրող շուրջ 700 հազար հայերին ուղերձ հղելը բնավ չի փրկելու քեզ։ Քաղաքականության մեջ նախ սովորիր լինել ազնիվ»,- հորդորել է Թուրքիայի նախագահը: Ապրիլի 24-ին Էրդողանը հայտարարել էր, որ հայերի տեղահանությունն ամենաողջամիտ որոշումն է եղել այդ ժամանակաշրջանի համար։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարարությունը խստորեն դատապարտել են Թուրքիայի նախագահի վերոհիշյալ հայտարարությունը։ «Հայաստանը կոչ է անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Հայոց ցեղասպանության զոհերի և այն վերապրածների հիշատակին և արժանապատվությանն ուղղված վիրավորանքը և առավել վճռական քայլեր ձեռնարկել՝ ժողովուրդներին ցեղասպանությունից պաշտպանելու պետությունների պատասխանատվության ամրապնդման, անպատժելիության դեմ պայքարի և նմանօրինակ հանցագործությունների, այդ թվում՝ դրանց հրահրման կանխարգելման ուղղությամբ: Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչումը և արժանապատվության հարգումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված ամենակարևոր գործիքներն են», ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |