Պոզներ. ՀՀ-ին պետք է ժողովրդավարություն, Ադրբեջանին՝ ոչ29 ապրիլի 2019 - 14:10 AMT PanARMENIAN.Net - Հայտնի ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզները նշել է, որ Հայաստանին ժողովրդավարություն պետք է, իսկ Ադրբեջանին՝ ոչ: Պոզներն այս հայտարարությունն արել է ի պատասխան Բահրոմա Ռաջաբովայի հարցին՝ հարկավո՞ր է արդյոք ժողովրդավարություն հետխորհրդային երկրներին և արդյոք հնարավոր է դրան «պատրաստ» լինել: «Որոշ հետխորհրդային հանրապետություններին ժողովրդավարությունն այս կամ այն ձևով, այս կամ այն ծավալով, պետք է՝ Բալթիայի երկրներին, Վրաստանին, Հայաստանին, Մոլդովային, Ուկրաինային, ՌԴ-ին: Մյուսներին՝ Ադրբեջանին, Ղազախստանին, Միջին Ասիայի երկրներին՝ այսօրվա դրությամբ, հավանաբար, պետք չէ»,-ասել է լրագրողը, գրում է «Պոզներ Online»-ը: «Եվ, ի վերջո, ինձ թվում է, որ այս կամ այն ժողովուրդը «պատրաստ» է լինում այս կամ այն բանի պատմական զարգացման և փորձի արդյունքում: Եվ երբ «պատրաստ է», այն ժամանակ էլ դա տեղի է ունենում»,-հավելել է Պոզները: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին |