Ինդոնեզիայի մայրաքաղաքը կտեղափոխեն՝ Ջակարտան կարող է ջրի տակ անցնել30 ապրիլի 2019 - 12:26 AMT PanARMENIAN.Net - Ինդոնեզիայի իշխանությունները մտածում են մայրաքաղաքը Ջակարտայից տեղափոխելու մասին: Այդ մասին հայտենլ է Reuters-ը՝ ազգային զարգացման և պլանավորման նախարար Բամբանգ Բրոջոներոյի վրա հղումով: Մայրաքաղաքը տեղափոխելու հիմնական պատճառ է հանդիսանում այն հանգամանքը, որ ամեն տարի քաղաքը 15 սմ-ով հեղեղվում է: Այլ պատճառների թվում են գերբնակեցվածությունն ու խցանումները: «Նախագահ Ջոկո Վիդոդոն որոշել է մայրաքաղաքը տեղափոխել Ճավա կզղու սահմաններից դուրս և դա շատ կարևոր որոշում է»,-ասել է պաշտոնյան: Նա հավելել է, որ ղեկավարությունը դեռ չի ընտրել երկրի գլխավոր քաղաքի վայրը: Նախարարը նաև ասել է, որ գործընթացը կարող է 10 տարի տևել: Որպես օրինակ Բրոջոներոն բերել է Բրազիլիայի, Մալայզիայի և Ղազախստանի օրինակը, գրում է Lenta.ru-ն: Ջակարտան պաշտոնապես ոչ թե քաղաք է համարվում, այլ գավառ՝ մայրաքաղաքի կարգավիճակով: Ջակարտան առաջին անգամ հիշատակվում է Թարումա ինդոնեզական թագավորության գոյության շրջանում՝ մ.թ.ա IV դարում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |