Թրամփը երկարացրել է Իրանից նավթի ներմուծման արգելքի ժամկետը![]() 30 ապրիլի 2019 - 12:16 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել է Իրանից նավթի և նավթամթերքի ներմուծման արգելքի ժամկետը երկարացնելու մասին: Այդ մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: ԱՄՆ նախագահը վստահ է, որ այժմ աշխարհում բավարար քանակի նավթ է արդյունահանվում Իրանի հետ համագործակցությունից առանց խնդիրների հրաժարվելու համար: «Ես կշարունակեմ ուշադիր հետևել իրավիճակին»,-ասել է Թրամփը, գրում է «Վեդոմոստին»: Ապրիլի 22-ին ԱՄՆ նախագահը որոշեց չերկարացնել Իրանի դեմ նավթային պատժամիջոցների բացառությունների մասին դրույքը: Մինչ օրս 8 երկիր ազատ էր Իրանից նավթ գնելու հարցում՝ Չինաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թայվանը, Թուրքիան, Իտալիան և Հունաստանը: Նրանց համար կես տարով բացառություն էր արվել 2018-ի նոյեմբերին պատժամիջոցները սահմանելիս՝ մինչև մայիսի 2-ը: Հակաիրանական պատժամիջոցների պարագայում բացառությունների չեղարկման հարցով զբաղվում է ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը: ԱՄՆ-ն ուզում է, որ Իրանը հրաժարվի միջուկային ծրագրից: Մինչ 2018-ի մայիսին սահմանած պատժամիջոցներն Իրանն արտահանում էր ավելի քան 2,5 մլն բարել նավթ օրական: 2019-ի ապրիլին արտահանումը չի գերազանցում 1 մլն բարելն օրական: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |